Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Իրատես de facto»-ի գլխավոր խմբագրի պատասխանը՝ Սաթիկ Սեյրանյանին

«Իրատես de facto»-ի գլխավոր խմբագրի պատասխանը՝ Սաթիկ Սեյրանյանին
28.04.2014 | 14:32

slaq.am

Երեկ՝ ապրիլի 27-ին, Ռեվոլյուցիա հաղորդման շրջանակներում, հաղորդման հեղինակ և վարող, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը հայտարարեց, որ ինքը «Հայոց աշխարհ» և «Իրատես de facto» չի կարդում: Այս թեմայով Slaq.am-ը զրուցեց «Իրատես de facto» թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանի հետ և հետաքրքրվեցինք, արդյո՞ք ինքը կարդում է «168 ժամ» թերթը:
«Ես, որպես պրոֆեսիոնալ լրագրող, պարտադիր կարդում եմ ոչ միայն «168 ժամ», այլև օրվա մամուլը, այդ թվում՝ ՌԴ և՛ առաջատար, և՛ քիչ թե շատ հայտնի թերթերը: Երբեք չեմ հասկացել այն լրագրողներին, առավել ևս խմբագիրներին, ովքեր հայտարարում են, թե այս կամ այն թերթն անտեսում են: Լրագրողական դաշտում կա չգրված օրենք՝ չթերագնահատել գործընկերոջ աշխատանքը: Մի՛ դատիր, որ չդատվես: Հետևաբար բարոյական և պարկեշտ չեմ համարում զբաղվել որևէ թերթի հակաPR-ով, այն էլ հեռուստաեթերից»,- նշեց «Իրատես de facto» թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը:

Դիտվել է՝ 3312

Մեկնաբանություններ